Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայկ Կյուրեղյանը հացադուլ է հայտարարել

16:15, չորեքշաբթի, 22 փետրվարի, 2017 թ.
Հայկ Կյուրեղյանը հացադուլ է հայտարարել
     «Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը հացադուլ է հայտարարել՝ ի զորակցություն «Հաց բերող» Արթուր Սարգսյանի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հասմիկ Էվոյանը:
     Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 15-ին «Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 9 տարվա ազատազրկման էր դատապարտել Հայկ Կյուրեղյանին:
2294 | 2
Facebook