Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր Մոսկվայում հանդիպել են ՀՀ և ՌԴ արտգործնախարարները

16:05, չորեքշաբթի, 22 փետրվարի, 2017 թ.
Այսօր Մոսկվայում հանդիպել են ՀՀ և ՌԴ արտգործնախարարները

Այսօր Մոսկվայում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը: Հանդիպման ընթացքում նախարարները կարծիքներ են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի՝ ներառյալ Արցախի Հանրապետության վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
     «Ռուսաստանը հանդես է գալիս այդ հակամարտության փոխադարձ ընդունելի լուծման որոնումը շարունակելու օգտին՝ այն փաստաթղթերի հիման վրա, որոնք վերջին տարիներին ստորագրվել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների ղեկավարների մասնակցությամբ: Ընդհանուր առմամբ, ես վստահ եմ, որ բանակցությունները կնպաստեն մեր բարեկամական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը»,- ասել է Լավրովը:

4339 | 0
Facebook