Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սեյրան Օհանյանն անդրադարձել է իր դեմ քրեական գործ հարուցելու մասին հրապարակումներին

16:30, չորեքշաբթի, 22 փետրվարի, 2017 թ.
Սեյրան Օհանյանն անդրադարձել է իր դեմ քրեական գործ հարուցելու մասին հրապարակումներին

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Սեյրան Օհանյանն, անդրադառնալով մամուլի հրապարակումներին, ըստ որի` կարող է նրա դեմ քրեական գործ հարուցվել՝ բանակում չարաշահումների հետ կապված, ընդհուպ անգամ գրվել էր, որ կարող է զինված խմբի բացահայտման շրջանակներում նրա անունը կապվել, «Ազատության» եթերում ասել է. «Ես ընդհանուր առմամբ ոչ մի մտավախություն չունեմ ոչ մի բանից, որովհետև գտնում եմ, որ ես իմ ծառայությունն իմ երկրին, իմ հայրենիքին տարել եմ արդար, եթե ինչ-որ խնդիրներ լիներ, ապա այդ խնդիրները ժամանակին կբարձրաձայնեին: Ես ոչ մի բանից, ոչ մի երևույթից և այլն, չեմ վախենում և գտնում եմ, որ դա շահարկումներ է: Ընդհանուր առմամբ այսօր լրատվական դաշտը լցված է տարբեր մեկնաբանություններով, և հիմնական թիրախը ես եմ հանդիսանում: Գտնում եմ, որ դա նաև բարոյականությունից մի քիչ զուրկ երևույթներ են, ճիշտ չեն»: Դիտարկմանն` այսինքն՝ Դուք բացառում եք, որ կարող են գտնել ինչ-որ մի բան, որի շրջանակներում կարող է Ձեր դեմ քրեական գործ հարուցվել, այսինքն՝ Դուք որևէ չարաշահման մեջ ներգրավված չեք եղել, և Ձեր անունը անհնար է կապել, պատասխանել է. «Ես չգիտեմ իրենք ինչ են փնտրում, համենայն դեպս՝ նույն այն աշխատատեղում, որտեղ որ ես երկար տարիներ իմ ծառայությունը տարել եմ, փնտրողներից մեկը ես եմ եղել և ամենաշատ փնտրողը ես եմ եղել և ամենաշատը ես եմ բացահայտել: Գոյություն ունի քաղաքացիական վերահսկողություն Զինված ուժերի նկատմամբ հասկացությունը, որի մի մասը իրականացրել է պաշտպանության նախարարի ենթակա վերահսկողական ծառայությունները՝ վերահսկիչ վարչությունը, Ռազմական ոստիկանությունը, ներքին աուդիտի վարչությունը, և հիմնականում իմ գործունեության մի մասը ես նվիրել եմ հենց կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարին»:

5404 | 5
Facebook