Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Երբևէ նկարված ամենադաժան ֆիլմերն` ըստ դիտողների կարծիքների

02:10, հինգշաբթի, 23 փետրվարի, 2017 թ.
Երբևէ նկարված ամենադաժան ֆիլմերն` ըստ դիտողների կարծիքների

Ճապոնացիները կինոյին նվիրված կայքերից մեկում վիճակագրական հարցում են անց կացրել` որն է ըստ օգատերերի ամենադաժան ֆիլմը: Առաջին տեղում է Սթենլի Քուբրիքի «Փայլատակում» («Сияние») ֆիլմը (1980): Ֆիլմի տեսարաններից մեկը, երբ գլխավոր հերոսի դերում հանդես եկող Ջեք Նիքոլսոնը կատաղությունից այլայլված դեմքով հայտնվում է դռների արանքում, ստիպում է դիտողների մեծամասնությանը արագ սրտխփոցներ ունենալ:

Երկրորդ ամենասարսափելի ֆիլմը, ըստ վիճակագրության, Ուիլյամ Ֆրիդքինի «Դևին արտաքսողն» է («Изгоняющий дьявола») (1973թ):
     Եռյակը ամբողջացնում է Ֆրեդդի Քրյուգերի մասին պատմող ֆիլմը` Ուես Քրեյվանի «Ծփիների փողոցի մղձավանջը» ("Кошмар на улице Вязов") (1984թ):

5673 | 0
Facebook