Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

««Ժառանգություն»-ն այսուհետ նոր փնտրտուքների մեջ է լինելու». Ստյոպա Սաֆարյան

16:40, չորեքշաբթի, 22 փետրվարի, 2017 թ.
««Ժառանգություն»-ն այսուհետ նոր փնտրտուքների մեջ է լինելու». Ստյոպա Սաֆարյան

Այն, ինչ տեղի ունեցավ ինձ համար, միանգամայն սպասելի էր, ամեն ինչ տանում էր դրան, դեռ 2013 թվականից չափազանց ակնհայտ էր, որ «Ժառանգություն» կուսակցությունը նոր բանաձև և քաղաքական գիծ է որդեգրել. լավ է թե վատ, ես գնահատական չեմ կարող տալ, թող արդյունքները դրա մասին խոսեն»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակով առաջադրված Ստյոպա Սաֆարյանը: Ըստ նրա` «Ժառանգության» նոր գծի բանաձևը հետևյալն է. «Մենք պատրաստ ենք բոլորի հետ համագործակցել իշխանափոխության հասնելու համար` առանց հաշվի առնելու այդ բոլորի հետ ունեցած ներքին և արտաքին տարաձայնությունները»:
     Քաղաքագետը նշել է, որ եղել և մնում է այն համոզմանը, որ իշխանափոխության կարելի է ձգտել միայն գաղափարակից մարդկանց և ուժերի հետ: Նրա խոսքով` «Ժառանգություն» կուսակցությունն այսուհետ նոր փնտրտուքների մեջ է լինելու:

2467 | 1
Facebook