Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Միհրանի «բարեգործությունն» ու Տարոն/Ռոբերտ ադմինիստրատիվ ճնշումները լարվածության շեմին են

15:35, չորեքշաբթի, 22 փետրվարի, 2017 թ.
Միհրանի «բարեգործությունն» ու Տարոն/Ռոբերտ ադմինիստրատիվ ճնշումները լարվածության շեմին են
     Թեև պաշտոնական քարոզարշավին դեռ ժամանակ կա, շատերն արդեն «խիտ գրաֆիկով» աշխատանքի են անցել: Ասում են` ի թիվ այլ «ակտիվիստների», աչքի է ընկնում նաև Քանաքեռ-Զեյթուն և Ավան վարչական շրջաններում ռեյտինգային կարգով առաջադրված ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, ով սկսել է նվիրատվություններ անել: Ըստ լուրերի` նրա մարդիկ վառելափայտ են բաժանում դրա կարիքն ունեցողներին, բացի այդ, խոսում են, որ Պողոսյանը պատրաստվում է մեկ ձայնի համար 30 հազար դրամ վճարել` պայմանով, որ իր բաժանած բջջայիններով նկարեն քվեաթերթիկը: Ասում են նաև, որ պակաս պասիվ չէ նրա մրցակից, Տարոն Մարգարյանի աներորդի Ռոբերտ Սարգսյանը, ով գործում է քաղաքապետի հովանու ներքո: Ըստ լուրերի` նա օգտվում է փեսայի վարչական ռեսուրսից, այն է` մարդկանց ցուցակագրումներից մինչև կրթական հաստատություններում անձնակազմերի հրահանգներ:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
10378 | 1
Facebook