Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՆԱՍԱ-ն արտահերթ մամուլի ասուլիս է հրավիրում` նոր բացահայտման հետ կապված

14:55, չորեքշաբթի, 22 փետրվարի, 2017 թ.
ՆԱՍԱ-ն արտահերթ մամուլի ասուլիս է հրավիրում` նոր բացահայտման հետ կապված

Ամերիկյան աերոտիեզերական գործակալությունը` ՆԱՍԱ-ն, այսօր արտահերթ մամուլի ասուլիս է հրավիրելու` Արեգակնային համակարգից դուրս արված նոր բացահայտումների հետ կապված: Միջազգային մամուլը հայտարարում է` այսօր գիտնականները կհայտարարեն Արեգակնային համակարգից դուրս կյանքի գոյության կարևորագույն բացահայտման մասին:
     ՆԱՍԱ-ի պաշտոնական կայքն առցանց հեռարձակմամբ կներկայացնի մամուլի ասուլիսը: Այն տեղի կունենա ՀՀ ժամանակով 10:00-ին:
     Ասուլիսի ժամանակ հնարավոր կլինի հարցեր ուղղել #AskNasa հեշթեգով:
     Արևմտյան մասնագետները ենթադրում են, որ այսօր ՆԱՍԱ-ն կխոսի 7 նոր էկզոմոլորակների բացահայտման մասին, որոնք հնարավոր է` պտտվում են Ջրհոս համաստեղության TRAPPUST-1 կարմիր թզուկ աստղի շուրջ:
     Այժմ հայտնի է, որ այդ աստղի ուղեծրում 6 էկզոմոլորակ կա, որոնք իրենց ձգողականությամբ ու նախնական պայամններով նման են Երկիր մոլորակին: Էկզոմոլորակները Երկրից 40 լուսային տարվա հեռավորության վրա են գտնվում: Դա խելահեղ հեռավորություն չէ, և այդ տարածությունը Երկրի տիեզերանավերով հնարավոր է անցնել մեկ սերնդի կյանքի ընթացքում:

13480 | 0
Facebook