Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ոտքս երկու տեղից կոտրեցի». մերկասառույցով պատված ճանապարհների հետևանքները

14:05, հինգշաբթի, 23 փետրվարի, 2017 թ.
«Ոտքս երկու տեղից կոտրեցի». մերկասառույցով պատված ճանապարհների հետևանքները

MAMUL.am-ը բազմիցս անդրադարձել է ձյան տեղումներից հետո Երևանի փողոցներում տիրող իրավիճակին, մերկասառույցով պատված փողոցների ու բակերի խնդրին: Միայն այս ձմռանը Հայաստանում վնասվածքի և կոտրվածքի 118 դեպք է արձանագրվել, որից 70-ը՝ սառույցի վրա ընկնելու հետևանքով:
     Հերթական «զոհը»` Դավիթաշեն վարչական շրջանի 36-ամյա բնակչուհի Քրիստինե Մկրտչյանը, մեզ հետ զրույցում պատմեց, որ «Դավիթաշենի թաղապետարանն ու «Սանիտեք»-ն իրեն և ընտանիքի անդամներին յուրահատուկ Ամանոր էին ապահովել»: «Ոտքս երկու տեղից կոտրեցի: Մեր շենքի բակում ամբողջությամբ սառույց է, ոտքս սայթաքեց և ընկա: Ամանորից օրեր առաջ ստիպված եղա վիրահատել ոտքս և գիպսով ու փայտով դիմավորել Նոր տարին»,- պատմեց մեր զրուցակիցը: Նա նշեց, որ անգամ դեպքից օրեր անց, համապատասխան մարմինները չարձագանքեցին ու տարածքն այդպես էլ չմաքրվեց:
     «Մեկ շաբաթ անց միայն մի բահ ավազ լցրեցին այդ սառույցի վրա: Մտածում եմ, որ եթե նման ձմեռ մեզ մոտ հաճախակի լինի, բավականին շատ զոհեր կունենանք»,- նշեց Քրիստինեն, ով մինչ օրս իրենց բակի տարածքում չի տեսել «Սանիտեք»-ի աշխատակիցներին:
     Այսօր էլ մայրաքաղաքի երկրորդական փողոցներն ու մայթերը շարունակում են ծածկված մնալ սառցե հաստ շերտով: Դրանք իհարկե կմաքրվեն, բայց արդեն գարնան հալոցքներից:

3708 | 1
Facebook