Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ԿԳՆ-ի համար դժվար է վարչապետի հանձնարարությունները պատշաճ կատարելը». Սերոբ Խաչատրյան

15:15, չորեքշաբթի, 22 փետրվարի, 2017 թ.
«ԿԳՆ-ի համար դժվար է վարչապետի հանձնարարությունները պատշաճ կատարելը». Սերոբ Խաչատրյան
     Վարչապետն ամեն շաբաթ մի ռազմավարական հանձնարարություն է տալիս կրթության նախարարին։ Մեկ ամսում գրել օտար լեզուներին հուպ տալու հայեցակարգ‚ ֆիզկուլտուրան զարգացնելու հայեցակարգ‚ ուսուցիչների վերապատրաստման նոր մոտեցում‚ դասագրքերի վերանայում։ Այս խնդիրների մասին տարիներ շարունակ խոսվել է‚ բայց քանի որ վարչապետը չի հանձնարարել‚ մշտապես անտեսվել են։ Ու հիմա նախարարության համար շատ դժվար է վարչապետի հանձնարարությունները պատշաճ կատարելը‚ քանի որ Հայաստանի կրթության ոլորտում հետազոտական բաղադրիչը նորմալ չի աշխատում։ Արդյո՞ք կան մարդիկ‚ ովքեր ուսումնասիրել են միջազգային փորձը‚ կամ մշտապես վերլուծել նշված ոլորտների խնդիրները գիտականորեն։ Եթե չկան‚ ուրեմն տարբեր տեղերից հավաքված‚ ոտքի վրա գրված մի բան կներկայացնեն‚ կանցնի-կգնա։
3382 | 0
Facebook