Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նա բացառիկ կինոհանճար է». Արտավազդ Փելեշյանը դարձավ 79 տարեկան

12:45, չորեքշաբթի, 22 փետրվարի, 2017 թ.
«Նա բացառիկ կինոհանճար է». Արտավազդ Փելեշյանը դարձավ 79 տարեկան

Այսօր հայ հանճարեղ կինոբեմադրող Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է:
     Արտավազդ Փելեշյանը ծնվել է 1938-ի փետրվարի 22–ին, Գյումրիում: Ապրել է Վանաձորում, որտեղ դպրոցն ավարտելուց հետո աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում:
     Վավերագրական կինոյի պատմության մեջ Արտավազդ Փելեշյանի անունն արժևորվում է համաշխարհային մեծության, հանճարի գնահատանքով: Սերգեյ Փարաջանովը նրան անվանել է բացառիկ կինոհանճար:
     Արտավազդ Փելեշյանի բնորոշմամբ` կինոն հիշողություն է ժամանակի համար։
     «Կարծում եմ՝ կինոն եղել է բոլոր արվեստներից առաջ, բայց տեխնիկապես հայտնվել է բոլոր արվեստներից հետո․ քարանձավային նկարների շարժումները նույնպես կինո են։ Կա տարածված տեսակետ, թե կինոն դրոշմված, գրանցված ժամանակն է։ Ես համարում եմ, որ ժամանակը չի դրոշմվում, չի գրանցվում․ կա ժամանակ, որում մենք գրանցում ենք ինչ-որ բան ժապավենի վրա»,- ասում է ռեժիսորը:
     Փելեշյանի ֆիլմերը մեծ ճանաչում ունեն ամբողջ աշխարհում: Նրա գործերից են «Տարվա եղանակները», «Մեր դարը», «Վերջ», «Կյանք», «Աշնանային հովվերգություն», «Աշնանային շուկայի գույները» և այլ ֆիլմեր: Ռեժիսորը նկարահանվել է «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարում` Ռևազի դերում, որը նրա միակ դերն է:
     Փելեշյանն արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, այնուհետև` ժողովրդական արտիստի կոչումներին: Բնակվում է Մոսկվայում:

«Նա բացառիկ կինոհանճար է». Արտավազդ Փելեշյանը դարձավ 79 տարեկան
«Նա բացառիկ կինոհանճար է». Արտավազդ Փելեշյանը դարձավ 79 տարեկան
2162 | 0
Facebook