Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ո՞ր դեպքում Հայաստանը կկիրառի «Իսկանդերները». Վիգեն Սարգսյանի պատասխանը РИА Новости-ին

11:55, չորեքշաբթի, 22 փետրվարի, 2017 թ.
Ո՞ր դեպքում Հայաստանը կկիրառի «Իսկանդերները». Վիգեն Սարգսյանի պատասխանը РИА Новости-ին

ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը РИА Новости-ի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը «Իսկանդերներ» կիրառելու մասին որոշում կկայացնի` կախված իրադարձությունների զարգացումից:
     «Ես կարող եմ նշել ալգորիթմը. այդ զենքի նշանակությունն ու պարամետրերը թույլ են տալիս անդառնալի վնաս հասցնել այն երկրի ենթակառուցվածքներին, որի դեմ կիրառվում են: Հետևաբար, «Իսկանդերների» կիրառման որոշումն ամենասերտ կապն ունի իրադարձությունների զարգացման հետ: Այնուամենայնիվ, մենք այն դիտարկում ենք իբրև անհրաժեշտության դեպքում երաշխավորված հարված հասցնելու զենք: Դա նախ և առաջ զսպող զինատեսակ է: Լիովին բացահայտ է, որ իրադարձությունների զարգացումը կարող է ստիպել վերանայել այդպիսի մոտեցումները, բայց սկզբունքորեն իր գաղափարաբանությամբ, հնարավորություններով դա այնպիսի զենք է, որը որոշումներ կայացնելիս պետք է սառեցնի ցանկացած տաք գլուխ»,- ասել է ՀՀ Պաշտպանության նախարարը:
     Հիշեցնենք, որ «Իսկանդեր» մարտավարական զինատեսակներն առաջին անգամ ներկայացվել են 2016թ. սեպտեմբերի 21-ին` ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ: Լրատվականի փոխանցմամբ, սակայն, այդ զինատեսակը Հայաստանի զինանոցում հայտնվել է ավելի վաղ, ավելին, ապրիլյան պատերազմի ժամանակ այն ռազմական պատրաստվածության վիճակի է բերված եղել:

8374 | 6
Facebook