Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սիբիրում ռուս կինն ինքնուրույն հայերեն է սովորում, ուսումնասիրում է հայոց պատմությունն ու մշակույթը` զարմանալով, որ տեղի հայերը հայերեն չգիտեն

18:05, չորեքշաբթի, 22 փետրվարի, 2017 թ.
Սիբիրում ռուս կինն ինքնուրույն հայերեն է սովորում, ուսումնասիրում է հայոց պատմությունն ու մշակույթը` զարմանալով, որ տեղի հայերը հայերեն չգիտեն
     «Հայերը զարմանում են, որ անգլերենի փոխարեն հայերեն եմ սովորում»,- Ելենա Չիկմենյովա:
     Ելենա Չիկմենյովան ապրում է Սիբիրում, ինքնուրույն հայերեն է սովորել և մինչ այսօր էլ սովորում է: Այս կնոջ մասին MAMUL.am լրատվականի թղթակցին պատմեց մեր ընթերցողներից Ամալյա Գաբոյանը: «5-6 տարի առաջ սոցկայքերից մեկի հայերենի ուղղագրությանը նվիրված խմբերից մեկում մի գրառման հանդիպեցի: Ելենա Չիկմենյովա անուն-ազգանունով օգտատերը ռուսերեն մի քանի նախադասություն էր գրել, խնդրում էր հայերեն թարգմանել: Սկսեցին այդ գրառումներն ավելի հաճախակի դառնալ, որոշեցի ընկերության առաջարկ անել ու մենք ընկերներ դարձանք: Ամեն անգամ, երբ նա ինձ հերթական նամակով խնդրում է ինչ-որ բան թարգմանել կամ հայերենի քերականության, ուղղագրության հետ կապված ինչ-որ հարցում օգնել իրեն, ես ամեն անգամ հուզվում եմ, հետո՝ հպարտանում, որ հեռավոր Սիբիրում կա մի ռուս կին, ով ինքնուրույն հայերեն է սովորում, ուսումնասիրում է հայոց պատմությունն ու մշակույթը, հաճախում է հայկական կենտրոն, կիրակնօրյա դպրոց, Կոմիտաս է լսում, Թումանյան ու Սևակ կարդում… Մի օր նրան հարցրեցի, թե ինչո՞ւ է հայերեն սովորւմ և այն էլ այդքան խորությամբ: Պարզվում է՝ 14 տարեկանում հայ ընկերուհի է ունեցել, և հենց այդ աղջկա ծնողներն էլ նրան հայերեն գրել-կարդալ են սովորեցրել: Մի քանի ամիս անց նրանք բաժանվել են՝ այդ ընտանիքը Հայաստան է վերադարձել: Ելենան այնքան է հավանել մեր լեզուն, որ շարունակել է ինքնուրույն սովորել: Վերջերս էլ հարցրեցի՝ ինչպե՞ս են հայերը արձագանքում, երբ իմանում են, որ նա հայերեն է սովորում»: Ամալյան մեջբերեց այդ հարցի հետ կապված Ելենայի պատասխանը, որպեսզի ընթերցողը Ելենայի հայերենի իմացության մասին որոշակի գաղափար կազմի: «Հայերն, իհարկե զարմանում են, երբ իմանում են, որ սովորում եմ հայերեն, հիմա բոլորը անգլերեն են սովորում: Ինձ համար հայերենն ավելի մոտիկ է: Այն ինձ համար կարծես գեղեցիկ երաժշտություն լինի ու չգիտեմ թե ինչու, պարզապես խոսքեր չեմ գտնում բացատրելու համար... Գիտես, ես հաճախում եմ հայկական կենտրոն, կիրակնօրյա դպրոց ու շատ զարմանում եմ, որ մեր քաղաքի հայերը չգիտեն հայերեն տառերն, անկեղծ ասած, ես նրանց չեմ հասկանում: Մեսրոպ Մաշտոցն ստեղծել է հրաշալի այբուբեն: Հայ ժողովուրդն իր պատմության մեջ ամենադժվար պահերին անգամ պահպանել է իր գիրն ու գրականությունը և հասցրել է մեզ: Յուրաքանչյուր մարդ պիտի հպարտանա իր մայրենի լեզվով: Մայրենի լեզուն մեր գանձն է: Հայերենը իմ մայրենին չէ, բայց ես հպարտ եմ, որ կարող եմ խոսել, գրել ու կարդալ հայերեն: Ինչո՞ւ, որովհետև հայոց լեզուն աշխարհի ամենահին լեզուներից է, որովհետև Հայաստանն է առաջին երկիրը աշխարհում, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն, ինձ համար հայերենը շատ գեղեցիկ է…Ինչքան շատ եմ իմանում Հայաստանի մասին, այնքան ավելի շատ եմ ուզում իմանալ: Այդ չքնաղ երկիրը չի դադարում ինձ զարմացնել»»:
     Ամալյա Գաբոյանի խոսքով` ամեն անգամ Ելենայի` հայերենի ու Հայաստանի հետ կապված հիացական նամակները կարդալիս միայն մի ցանկություն է առաջանում. «Լավ կլիներ, որ մեր հասարակությունն էլ գնահատեր մեր լեզուն` ըստ պատշաճի, որ սոցկայքերում և այլ վայրերում լատինատառ հայերենով գրառումներն իրենց տեղը զիջեին մեսրոպատառ հայերենին»:
     Նշենք նաև, որ Ելենա Չիկմենյովան Ֆեյսբուք սոցիալական ցանցում իր անունը հայատառ է գրել:
Սիբիրում ռուս կինն ինքնուրույն հայերեն է սովորում, ուսումնասիրում է հայոց պատմությունն ու մշակույթը` զարմանալով, որ տեղի հայերը հայերեն չգիտեն
Սիբիրում ռուս կինն ինքնուրույն հայերեն է սովորում, ուսումնասիրում է հայոց պատմությունն ու մշակույթը` զարմանալով, որ տեղի հայերը հայերեն չգիտեն
Սիբիրում ռուս կինն ինքնուրույն հայերեն է սովորում, ուսումնասիրում է հայոց պատմությունն ու մշակույթը` զարմանալով, որ տեղի հայերը հայերեն չգիտեն
Սիբիրում ռուս կինն ինքնուրույն հայերեն է սովորում, ուսումնասիրում է հայոց պատմությունն ու մշակույթը` զարմանալով, որ տեղի հայերը հայերեն չգիտեն
Սիբիրում ռուս կինն ինքնուրույն հայերեն է սովորում, ուսումնասիրում է հայոց պատմությունն ու մշակույթը` զարմանալով, որ տեղի հայերը հայերեն չգիտեն
Սիբիրում ռուս կինն ինքնուրույն հայերեն է սովորում, ուսումնասիրում է հայոց պատմությունն ու մշակույթը` զարմանալով, որ տեղի հայերը հայերեն չգիտեն
5982 | 12
Facebook