Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանական հիվանդանոցում միաժամանակ 76 աշխատակից ծննդաբերության արձակուրդի է մեկնել

23:15, չորեքշաբթի, 22 փետրվարի, 2017 թ.
Գերմանական հիվանդանոցում միաժամանակ 76 աշխատակից ծննդաբերության արձակուրդի է մեկնել

Գերմանական ոչ մեծ Դեգենդորֆ քաղաքի հիվանդանոցում միանգամից 76 աշխատակից գնացել է ծննդաբերության արձակուրդի: Թեև հիվանդանոցն այնքան էլ փոքր չէ և այստեղ միայն հիվանդների խնամքի համար աշխատում է 850 մարդ, այնուամենայնիվ, միանգամից 76 աշխատակցի բացակայությունը մեծ խնդիր է առաջացրել ղեկավարության համար: Ապագա մայրերի մեծ մասը բուժքույրեր են:

Ակնհայտ է, որ նրանք իրենց աշխատանքին կվերադառնան ոչ շուտ, քանի որ ծննդաբերելուց բացի պետք է նաև խնամեն երեխաներին կյանքի առաջին տարիներին, ուստի հիվանդանոցի ղեկավարությունը բացակայող աշխատակիցներին ժամանակավոր փոխարինողներ է փնտրում:

6124 | 0
Facebook