Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը դիմել է Հայաստանին և Ադրբեջանին

11:30, չորեքշաբթի, 22 փետրվարի, 2017 թ.
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը դիմել է Հայաստանին և Ադրբեջանին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հիշեցրել է Արցախի Հանրապետությունում տիրող իրադարձություններն ու հայտարարել, որ քանի դեռ խաղաղության համաձայանգիր չի կնքվել, զինված հակամարտության վերսկսման սպառնալիքը չի վերանալու: Որպես ապացույց` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հիշեցրել է 2016թ. ապրիլյան դեպքերը:
     Ըստ Գուտերեշի` «սառեցված հակամարտություն» եզրույթը, որով հաճախ անվանվում են Եվրոպայում տիրող հակամարտությունները, մոլորության մեջ է գցում միջազգային հանրությանը:
     «Մենք աջակցում ենք Հարավային Կովկասում, Մոլդովայում, Ուկրաինայում տարածաշրջանային խաղացողների ու կազմակերպությունների ջանքերը` ներառյալ ԵԱՀԿ-ն, Եվրոպական միությունը: ՄԱԿ-ն ամբողջովին աջակցում է ԵԱՀՄ Մինսկի խմբին և հակամարտության կողմերին կոչ է անում անել ամեն ինչ` հակամարտության կանխման համար»,- ասել է Գուտերեշը:

5053 | 1
Facebook