Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նոր ահազանգ. քաղաքացուն արդեն երկու շաբաթ թույլ չեն տալիս շուրջ 400 տոննա կերոսինը ներկրել Հայաստան». Նիկոլ Փաշինյան

10:50, չորեքշաբթի, 22 փետրվարի, 2017 թ.
«Նոր ահազանգ. քաղաքացուն արդեն երկու շաբաթ թույլ չեն տալիս շուրջ 400 տոննա կերոսինը ներկրել Հայաստան». Նիկոլ Փաշինյան

ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի համամասնական ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում ահազանգում է, որ
     քաղաքացուն արդեն երկու շաբաթ թույլ չեն տալիս շուրջ 400 տոննա կերոսինը ներկրել Հայաստան։
     «Նոր ահազանգ ներկրման խոչընդոտի մասին։ Քաղաքացուն արդեն երկու շաբաթ թույլ չեն տալիս շուրջ 400 տոննա կերոսինը ներկրել Հայաստան։ Այսօր մանրամասն զրույց ունեցա էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչի հետ, ով ասաց, որ ներկրման դե յուրե խոչընդոտ չկա։ Բայց դե ֆակտո ՊԵԿ-ը թույլ չի տալիս ներկրում իրականացնել։ Թեման պատրաստվում եմ քննարկել կառավարության ներկայացուցիչների հետ։ Եզրակացություններս կներկայացնեմ հանրությանը»,- գրել է նա:

3012 | 1
Facebook