Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թրամփի «թունավոր» հռետորաբանությունն աշխարհն ավելի գորշ ու անկայուն է դարձնում». Amnesty International

10:25, չորեքշաբթի, 22 փետրվարի, 2017 թ.
«Թրամփի «թունավոր» հռետորաբանությունն աշխարհն ավելի գորշ ու անկայուն է դարձնում». Amnesty International

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ներկայացրել է աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ իր ամենամյա զեկույցը: Զեկույցում անդրադարձ է արվել նաև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Զեկույցի հեղինակների կարծիքով` Թրամփի «թունավոր» հռետորաբանության հետևանքով պառակտիչ քաղաքականության գլոբալ միտում է առաջացել, ինչն աշխարհը դարձրել է է՛լ ավելի վատ վայր ու Թրամփի օրինակին հետևելով` բազմաթիվ քաղաքական գործիչներ ոտնահարել են մարդու արժանապատվության և հավասարության իրավունքները:

«Դոնալդ Թրամփի «թունավոր» հռետորաբանությունն օրինակ է ծառայել, որպեսզի առաջանա ավելի ագրեսիվ ու պառակտիչ քաղաքականության գլոբալ միտում: Դրա հետևանքով աշխարհը դարձել է ավելի անկայուն»,- նշել է Amnesty International-ը։

Փաստաթղթի հեղինակներին առավել անհանգստացրել է այն փաստը, որ նման քաղաքականությունը նախևառաջ ուղղված է Եվրոպայում և Միացյալ Նահանգներում ապաստան փնտրող փախստականների և ներգաղթյալների դեմ:

Զեկույցում արձանագրվել է, որ 2016թ. աշխարհում նկատվել է օրենքի համատարած թուլացում և լուրջ թերացումներ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

7052 | 1
Facebook