Խնդրում ենք սպասել...

Համացանց

Մնացական Բիչախչյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

21:25, երեքշաբթի, 21 փետրվարի, 2017 թ.
Մնացական Բիչախչյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը
     ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` կապված ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ, թե 2017թ. հունվարի 10-ից փետրվարի 10-ը 7 հազար ընտրող փոխել է հաշվառման վայրը:
    
     «Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր պարոն Փաշինյանի հայտարարությունը, համաձայն որի 2017թ. հունվարի 10-ից մինչև փետրվարի 10-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանում իրականացվել է 7077 հաշվառում (խոսքը վերաբերում է 2017թ. ապրիլի 2-ի դրությամբ 18 տարին լրացող և բարձր տարիքի անձանց):
     Ի լրումն նշված թվային տվյալների տեղեկացնեմ, որ 2016թ. հունվարի 10-ից փետրվարի 10-ը ընկած ժամանակահատվածում 2016թ. ապրիլի 2-ի դրությամբ 18 տարին լրացող և բարձր տարիքի թվով 5.834 ՀՀ քաղաքացի հաշվառվել է բնակչության պետական ռեգիստրի նոր հաշվառման հասցեով՝ միաժամանակ դուրս գրվելով նախկին հասցեի հաշվառումից (2016թ. թվային վերլուծության համար ևս ընտրվել է նույն թվականի ապրիլի 2-ի դրությամբ 18 տարին լրացող անձանց, համարժեք համեմատություն կատարելու նպատակով):
     Ամբողջ հանրապետության տարածքով հաշվետու ժամանակաշրջանում հաշվառումների տարբերությունը կազմում է 1234:
     Ըստ բնակության վայրի հաշվառման գործընթացը կազմակերպելիս անձնագրային ծառայությունները ղեկավարվում են բացառապես ՀՀ օրենսդրության պահանջներով. հիմք հանդիսացող փաստաթղթերի բավարար լինելու դեպքում իրականացվում է հաշվառում»,-գրել է Բիչախչյանը:
4757 | 1
Facebook