Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փոստանջյանի կարծիքով Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում էր, որ ինքը լքի «Ժառանգությունը»

18:05, երեքշաբթի, 21 փետրվարի, 2017 թ.
Փոստանջյանի կարծիքով Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում էր, որ ինքը լքի «Ժառանգությունը»

«Ժառանգություն» կուսակցությունը լքած Զարուհի Փոստանջյանն այսօր ֆեյսբուքյան ասուլիս է տվել, որի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին:

Հարցին, թե ինչպե՞ս է Րաֆֆի Հովհաննիսյանն արձագանքել իր` կուսակցությունը լքելու որոշմանը, Զ. Փոստանջյանը կարծիք է հայտնել, որ հավանաբար, նա ցանկանում էր, որ նման որոշում լիներ»:

Հարցին, թե ինչո՞վ է զբաղվելու այսուհետ, պատասխանել է, որ այս պահի դրությամբ դեռ հստակ որոշում չունի. «բայց միանշանակ է, որ անմասն չեմ մնալու ոչ մի քաղաքական գործընթացից…: Քաղաքական գործունեության շարունակությունը, հավանաբար, արդեն այլ տեսքով կլինի, որի մասին հանրությունը տեղեկացված կլինի»,- նշել է նա:

Ինչ վերաբերում է նախկին կուսակցական գործընկերների՝ Արմեն Մարտիրոսյանի, Անահիտ Բախշյանի և Ստեփան Սաֆարյանի հետ ունեցած հարաբերություններին, Զարուհի Փոստանջյանն ընդգծել է, որ նրանք իր պայքարի ընկերներն են և առայժմ չի կարող ասել, թե ապագայում ինչպիսի ձևաչափով կհամագործակցի նրանց հետ. «Առհասարակ կհամագործակցեմ, թե` ոչ, բայց մի բան հստակ է, որ նրանք եղել են իմ պայքարի ընկերները»,- եզրափակել է Փոստանջյանը:

3437 | 1
Facebook