Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հաստատվել է Երևանի ավագանու ընտրությունների անցկացման ժամանակացույցը

17:45, երեքշաբթի, 21 փետրվարի, 2017 թ.
Հաստատվել է Երևանի ավագանու ընտրությունների անցկացման ժամանակացույցը
     Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 21-ի արտահերթ նիստում հաստատել է 2017-ի մայիսի 14-ին անցկացվող Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական միջոցառումների ժամանակացույցը: Առաջադրվող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացվելու մարտի 30-ից ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում։
     Կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների գրանցումը կկատարվի ապրիլի 9-14-ը: Նախընտրական քարոզարշավը կսկսվի ապրիլի 21-ին և կտևի մինչև մայիսի 12-ը:
2067 | 0
Facebook