Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Խախտելով 7-դարյա ավանդույթն` Օքսֆորդի համալսարանն իր առաջին արտասահմանյան մասնաճյուղը կբացի

16:10, երեքշաբթի, 21 փետրվարի, 2017 թ.
Խախտելով 7-դարյա ավանդույթն` Օքսֆորդի համալսարանն իր առաջին արտասահմանյան մասնաճյուղը կբացի

Խախտելով 700 տարվա ավանդույթն` Օքսֆորդի համալսարնն առաջին արտասահմանյան մասնաճյուղը կբացի` ի պատասխան Brexit-ի, գրում է Telegraph-ը: Արտասահմանյան առաջին մասնաճյուղը կբացվի Փարիզում:
     Հաղորդվում է, որ ֆրանսիացի պաշտոնյաները համալսարանի ղեկավարության հետ հանդիպել են նեխորդ շաբաթ և մի շարք առաջարկներ են ներկայացրել: Ֆրանսիայում բացվող մասնաճյուղը ֆրանսիական իրավական կարգավիճակ կստանա ու կհովանավորվի Եվրոմիության կողմից:
     Անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման դեպքում` մասնաճյուղի շինարարությունը կսկսվի 2018թ.:

28715 | 0
Facebook