Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իշխանությունները թղթախաղի նման մտել են մեյդան և մինչև վերջ կրվելու են». Ա. Մանուկյան

16:05, երեքշաբթի, 21 փետրվարի, 2017 թ.
«Իշխանությունները թղթախաղի նման մտել են մեյդան և մինչև վերջ կրվելու են». Ա. Մանուկյան

«Վերջին 10 տարվա ընթացքում ՀՀ դպրոցների թիվը պակասել է 100 հազարով, վերջին 18 տարվա ընթացքում ՀՀ դպրոցականների թիվը 602 հազարից իջել է 360 հազարի, 250 հազար աշակերտ ավելի քիչ ունենք, քան 17 տարի առաջ: Բաժանեք թիվը 2-ի, սա նշանակում է, որ այսքան տղա ՀՀ բանակին քիչ է սպասարկելու: Բանակում 94-ից հետո զոհվել է 1500 զինվոր և համարյա նույնքան խաղաղ բնակիչ, սակայն կիասապատերազմական վիճակում, 2014-ից հետո միայն Տավուշի մարզում 20 գյուղի բնակիչները սահմանամերձ հողերը չեն մշակում պատերազմի վտանգի պատճառով: ՀՀ գյուղերից մոտավորապես 10 %-ն այլևս ունեն մինչև 5 աշակերտ, 10 տարի առաջ այս թիվը 2-3 անգամ քիչ էր, ՀՀ դպրոցներում 350 դպրոցից ավելին չունի 100-ից ավելի աշակերտ, մեր գյուղերը մեծ արագությամբ են դատարկվում, մեր աշխատող մարդիկ դուրս են գալիս: Անցյալ տարի 140 հազար գրին քարտի համար դիմող է եղել, 60 հազար արտագաղթ, օրական ՀՀ-ից դեպի ՌԴ է գնում 11-12 ինքնաթիռ, բայց վերադառնում է կիսադատարկ: Մեր արտագաղթի տեմպերն ավելանում են, այս ծրագրից 20 տարի հետո մենք աշակերտ չենք ունենա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի տխուր պատկերը ներկայացրել է ՀԱԿ պատգամավոր, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ցուցակում 5-րդ տեղը զբաղեցնող Արամ Մանուկյանը:

Ա. Մանուկյանի խոսքով, իշխանությունները թղթախաղի նման մտել են մեյդան և մինչև վերջ կրվելու են, տանելու են ոչ միայն իրենց, այլև երկիրը: Բանախոսի կարծիքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները խաբում են իրենց ժողովրդին: Նա նշեց, որ ՀՀ բոլոր իշխանությունները ստորագրել են փոխզիջումային քաղաքականություն ենթադրող փաստաթղթի տակ, սակայն իրենց հասարակությանն այլ բան են ասում:

2743 | 2
Facebook