Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մշակութային կանգառ. Օպերային թատրոնի արտիստները կներկայնան Էջմիածնում

16:20, երեքշաբթի, 21 փետրվարի, 2017 թ.
Մշակութային կանգառ. Օպերային թատրոնի արտիստները կներկայնան Էջմիածնում

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում` փետրվարի 21-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում կներկայացնեն Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան։
     Ներկայացումը նվիրվում է Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատի 60-ամյա հոբելյանին:
     Գլխավոր դերերում հանդես կգան. Անուշ՝ Սյուզաննա Մելքոնյան, Սարո՝ Արմեն Բադալյան, Մոսի՝ Գևորգ Մաղաքյան: Ներկայացման դիրիժորն է Աթանես Առաքելյանը: Բեմադրությունը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ալիսա Հեքիմբաշյանի: Թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյան:
     Հիշեցնենք, ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին: Ծրագրի շրջանակում, ՀՀ և ԼՂՀ 130 համայնքներում, ընդհանուր առմամբ, կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:

2247 | 0
Facebook