Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաուդյան Արաբիան պատրաստ է զորքեր ուղարկել Սիրիա

15:10, երեքշաբթի, 21 փետրվարի, 2017 թ.
Սաուդյան Արաբիան պատրաստ է զորքեր ուղարկել Սիրիա

Սաուդյան Արաբիան պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին` Սիրիայում ԴԱԻՇ ահաբեկչության դեմ պայքարում` այնտեղ հատուկջոկատայիններ ուղարկելով: Այդ մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջուբայրը` գերմանական Suddeutsche Zeitung թերթի հետ զրույցում:
     «Թագավորությունը և Պարսկական ծոցի մյուս երկրները հայտարարել են, որ պատրաստ են հատուկջոկատայիններ տրամադրել` ԱՄՆ կողմից կռվելու համար»,- ասել է Ջուբայրը` նշելով, որ այժմ բանակցություններ են տարվում Միացյալ Նահանգների հետ:
     Սաուդյան Արաբիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հասկացնել է տվել, որ Սիրիայում ԴԱԻՇ ահաբեկիչներից ազատագրված տարածքները պետք է հանձնվեն սիրիական աշխարհազորայիններին: «Հիմնական գաղափարն այն է, որ ԴԱԻՇ-ից ազատագրված տարածքները չպետք է անցնեն «Հեզբոլահ»-ին, Իրանին կամ էլ սիրիական իշխող ռեժիմին»,- ասել է նա:

Ջուբայրը համոզմունք է հայտնել, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է հրաժարվի իշխանությունից: Հենց դա պետք է դառնա փետրվարի 23-ին Ժնևում կայանալիք բանակցությունների նպատակը:

7869 | 1
Facebook