Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արարատի մարզում առկա է մառախուղ

14:50, երեքշաբթի, 21 փետրվարի, 2017 թ.
Արարատի մարզում առկա է մառախուղ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
     Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 27-33- րդ կմ-ը:
     Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան- Սիսիան հատվածում և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
     Արարատի մարզում առկա է մառախուղ:
     ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ սահմանափակումներով:
     Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝
     Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:

1671 | 0
Facebook