Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Անընդունելի է ցանկացած քայլ, որը խորացնում է երկփեղկվածությունը Հայաստանի և Արցախի միջև». Արա Պապյան

14:30, երեքշաբթի, 21 փետրվարի, 2017 թ.
«Անընդունելի է ցանկացած քայլ, որը խորացնում է երկփեղկվածությունը Հայաստանի և Արցախի միջև». Արա Պապյան

«Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր և նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանն` անդրադառնալով Արցախում տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին, լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս հանրաքվեն իրականացվել է իշխանության վերարտադրության համար:
     Ըստ նրա, ժողովրդավարական երկրներում այդպիսի ցուցանիշներ չեն կարող լինել: «Լեռնային Ղարաբաղն, ի տարբերություն ՀՀ-ի, քանի որ չճանաչված երկիր է, պետք է ավելի շատ ժողովրդավար լինի: Ես վստահ եմ, որ էական խախտումներ չեն եղել, բայց դա ինձ համար էական չէ: Իմ կարծիքով` Հայաստանի խորհրդարանական ընտրություններին էական խախտումներ չեն լինի»,- կարծիք հայտնեց Արա Պապյանը: Քաղաքագետը նշեց, որ
     իր համար անընդունելի է ցանկացած քայլ, որը խորացնում է երկփեղկվածությունը Հայաստանի և Արցախի միջև:

2327 | 0
Facebook