Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նեյմարը կարող է դատապարտվել 2 տարվա ազատազրկման

14:15, երեքշաբթի, 21 փետրվարի, 2017 թ.
Նեյմարը կարող է դատապարտվել 2 տարվա ազատազրկման

Բրազիլիայի ազգային հավաքականի և «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարի՝ կորուպցիայի գործով դատական հայցի բողոքարկումը մերժվել է։ Այսպիսով, Նեյմարը կրկին դատարանի առաջ կկանգնի։ Դատախազը ֆուտբոլիստի համար պահանջում է 2 տարվա ազատազրկում և 10 մլն եվրոյի չափով տուգանք։

Հիշեցնենք, որ Իսպանիայի ազգային դատարանը քննության է առել Նեյմարի՝ բրազիլական «Սանթոս»-ից «Բարսելոնա» տրանսֆերի գրանցման ընթացքում մեքենայությունների վերաբերյալ գործը, որն ավելի վաղ փակվել էր։ Գործը վերանայելու բողոք է ներկայացրել բրազիլական DIS ներդրումային ընկերությունը, որը հույս ուներ ստանալ տրանսֆերի գումարի 40 %-ը, սակայն արդյուքնում ավելի քիչ գումար է ստացել, քանի որ գործարքը գաղտնի է եղել։ Նշենք, որ գործով անցնում էին նաև «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն, նախկին նախագահ Սանդրո Ռոսելն, ինչպես նաև «Սանթոս»-ի նախկին նախագահը։

5139 | 0
Facebook