Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Արցախի սահմանադրական հանրաքվեին դրված հարցը համարվել է ընդունված». Սրբուհի Արզումանյան

12:55, երեքշաբթի, 21 փետրվարի, 2017 թ.
«Արցախի սահմանադրական հանրաքվեին դրված հարցը համարվել է ընդունված». Սրբուհի Արզումանյան

Համաձայն Հանրաքվեի մասին ԼՂՀ օրենքի` հանրաքվեի դրված հարցը համարվում է ընդունված, եթե դրան կողմ է քվեարկել քվեարկությանը մասնակցած անձանց կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան քվեարկության մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների 1/3%-ը, այսինքն` 33/3% կողմի դեպքում հանրաքվեն կարելի է կայացած համարել. այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը: Վերջնական արդյունքները կհրապարակվեն հինգշաբթի՝ փետրվարի 23-ին: Նրա խոսքով՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին իրավունք ուներ մասնակցելու 103793 անձ, սակայն քվեարկությանը մասնակցել են նրանցից 79428-ը, այսինքն` մասնակցողների թվի 76.5 %-ը:
     Ըստ նախնական տվյալների` սահմանադրական փոփոխություններին կողմ է քվեարկել 69.540 ընտրող, այսինքն՝ ընտրած քաղաքացիների 87.6 %-ը: Դեմ է քվեարկել 7686 ընտրող, քվեարկած քաղաքացիների 9.7 տոկոսը: Անվավեր է ճանաչվել 2202 քվեաթերթիկ, այսինքն՝ 2.8 %-ը: «Կարող ենք արձանագրել, որ հանրաքվեի հարցը համարվել է ընդունված, այսինքն՝ Սահմանադրության նախագիծն ընդունվել է»,- ասել է Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահը: Ամենաակտիվ մասնակցությունն, ըստ Ս. Արզումանյանի, գրանցվել է Քաշաթաղի շրջանում, ամենապասիվը՝ Ստեփանակերտում:

3514 | 0
Facebook