Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է

13:25, երեքշաբթի, 21 փետրվարի, 2017 թ.
Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է
     1999 թվականի նոյեմբերից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերենցիայի 30-րդ սեսիայի որոշումով փետրվարի 21-ը ընդունվել է Մայրենի լեզվի միջազգային օր՝ ի նշան լեզվի և մշակույթի բազմազանության: Այն նշվում է 2000 թվականից:
    
Մայրենի լեզվի միջազգային օրը հավերժացնում է այն քաղաքական պայքարը, որը մղվել է մոտ վաթսուն տարի առաջ բենգալերենն առանձին լեզու ճանաչելու համար: 1952թ.-ին Դաքայում ոստիկանների կրակոցներից սպանվեցին մի խումբ երիտասարդներ, որոնք դուրս էին եկել բողոքելու կառավարության՝ ուրդուն միակ պետական լեզու ճանաչելու որոշման դեմ:
Ի հիշատակ բենգալացիների պայքարի՝ Սիդնեյի Էշֆիլդ զբոսայգում կանգնեցվել է «Պահպանի՛ր մայր լեզուդ» հուշարձանը:
ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:
     «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը ամրագրում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների լեզուն գրական հայերենն է, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են ապահովել իրենց հաղորդումների լեզվի անաղարտությունը: Չնայած այս ամենի, այօր մենք հաճախ ենք հանդիպում հակառակ պատկերին:
4272 | 0
Facebook