Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Իսպանիայում հռոմեական հնագույն քաղաք են հայտնաբերել

21:05, երեքշաբթի, 21 փետրվարի, 2017 թ.
Իսպանիայում հռոմեական հնագույն քաղաք են հայտնաբերել

Իսպանացի գիտնականները հայտնաբերել են հին հռոմեական քաղաքի հետքեր, որը կառուցված է եղել դեռևս 2000 տարի առաջ: Բնակավայրը գտնվել է նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ, այդ թվում` գեոռադարի և ԱԹՍ-ների: Այն տեղակայված է Դրիաբես քաղաքում` Գվադալահար նահանգում:
     Ըստ հետազոտողների` քաղաքն զբաղեցրել է 12 հա տարածք, այժմ այն 70 սմ հաստությամբ հողի շերտի տակ է: Այստեղ հնագույն բնակավայրի գտնվելու վերաբերյալ կասկածներ եղել են դեռևս տասնամյակներ առաջ: 1945-ին տեղանքին մոտ տարածքից գանձ է հանվել` մի քանի հարյուր արծաթադրամներով, ձուլակտորներով, ընդհանուր առմամբ` 13,8 կգ: Այն թվագրվել է Ք. ա. 3-րդ դարով:
     Հնագույն քաղաքը մատյաններում հիշատակվել է Կարակա անվամբ:

5294 | 0
Facebook