Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

«Ադրբեջանը վարվեց Բելառուսի հետ թուրքավարի. նավթի էժան տարբերակը, որ խոստացվել էր Լապշինի դիմաց, չի հասնի Բելառուս». Նաիրի Հոխիկյան

11:25, երեքշաբթի, 21 փետրվարի, 2017 թ.
«Ադրբեջանը վարվեց Բելառուսի հետ թուրքավարի. նավթի էժան տարբերակը, որ խոստացվել էր Լապշինի դիմաց, չի հասնի Բելառուս». Նաիրի Հոխիկյան

«Բելառուսներն ադրբեջանական նավթը գնահատել են շատ ցածր, ուստի մենք ստիպված ենք եղել հրաժարվել նրանց հետ հետագա համագործակցությունից»,- այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է Նավթային հետազոտությունների կենտրոնի ղելավար Իլհամ Շաբանը:
     Նրան խոսքով` 2016-ին Ադրբեջանը հասցրել է Բելառուսին ուղարկել միայն մի խմբաքանակ նավթ` 500 հազար տոննա ծավալով:
     Ինչպես հայտնում են բելառուսական աղբյուրներն, իրենց երկրի ղեկավարությունը ծրագրել էր ադրբեջանական նավթը գնել մեկ բարելի դիմաց 30 դոլար վճարելով: Այսինքն, այն նույն գնով, ինչ-որ ռուսական նավթը:
     «Նավթային նախագծերը չեն կարող լինել սոցիալական կամ միջկառավարական ծրագրեր: Այսինքն, ոչ մի զիջումների մասին խոսք անգամ չի կարող լինել, ինչքան էլ որ արտահանողի և ներկրողի միջև ջերմ ու ընկերական հարաբերություններ լինեն: Մենք կարող են չզեղչել, բայց առաջարկել բարձրորակ վառելանյութ, որը համապատասխանում է եվրոպական ստանդարտներին»,- նշել է Շաբանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե Լուկաշենկոն, միջազգային բոլոր օրենքները խախտելով, Ալեքսանդր Լապշինին արտահանձնեց Ադրբեջան` հույս ունենալով նրանից էժան նավթ ստանալու:
     Այս մասին տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը հետևյալ կարծիքն է հայտնել. «Ադրբեջանը վարվեց Բելառուսի հետ իսկական թուրքավարի: Նավթի էժան տարբերակը, որ խոստացել էր Լապշինի դիմաց, չի հասնի Բելառուս: Ադրբեջանի Նավթային հետազոտությունների պետական կենտրոնի տնօրեն Իլհամ Շաբանը հայտարարել է, որ իրենց ձեռնտու չէ այդ տարբերակը:
     Հիշեցնեմ, որ Ադրբեջանը Բելառուսին խոստացել էր 30 դոլար 1 բարելի դիմաց, սակայն Շաբանը հայտարարել է, թե իրենք հետաքրքրված չեն բելառուսի առաջարկներով և փնտրում են ավելի շահավետ տարբերակներ, առանձնապես մտադիր էլ չեն բարեգործություն անել, մանավանդ որ, ըստ Շաբանի, Բելառուսի ցանկությունն այն է, որ Ադրբեջանից նավթ գնի նույն գնով, ինչ գնել է իր դաշնակից Ռուսաստանից: Մի խոսքով, Ադրբեջանը հետքայլ է անում»:

3506 | 0
Facebook