Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ստոքհոլմում ներգաղթյալներն ավերածություններ են իրականացրել. ողջ գիշեր այրել են մեքենաներ ու կողոպտել խանութներ

11:30, երեքշաբթի, 21 փետրվարի, 2017 թ.
Ստոքհոլմում ներգաղթյալներն ավերածություններ են իրականացրել. ողջ գիշեր այրել են մեքենաներ ու կողոպտել խանութներ

Շվեդիայի մայրաքաղաք Ստոքհոլմի Ռինքեբյու արվարձանում ներգաղթյալները զանգվածային անկարգություններ են իրականացրել: Անկարգությունների մասնակցիները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, ինչին ի պատասխան` իրավապահները նախազգուշական մի քանի կրակոց են արձակել:
     Զանգվածային անկարգությունների պատճառ է դարձել այն, որ երեկ երեկոյան մետրոյի կայարաններից մեկում ոստիկանները փորձել են ձերբակալել հետախուզման մեջ գտնվող անձի: Ոստիկանների վրա քարեր են նետել, սակայն նրանք կարողացել են լքել կայարանը` ձերբակալվածի հետ միասին: 2 ժամ անց նոր անկարգություններ են սկսվել արվարձանի այլ հատվածում: Այստեղ ներգաղթյալները մի քանի մեքենա են այրել: Ցուցարարների թիվը հասել է 12-ի: Իսկ ավելի ուշ ցուցարարները կոտրել են խանութների ցուցափեղկերն ու շարունակել մեքենաներ հրկիզել: Ականատեսների խոսքով` օրինախախտների թիվն այդ ընթացքում հասել է մի քանի հարյուրի:
     Հաղորդվում է, որ ոստիկանները փորձում են վերականգնել հասարակական կարգը: Կան ձերբակալվածներ, որոնց ստույգ թիվը հայտնի չէ:

Ստոքհոլմում ներգաղթյալներն ավերածություններ են իրականացրել. ողջ գիշեր այրել են մեքենաներ ու կողոպտել խանութներ
7608 | 0
Facebook