Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սասնա ծուռ» Արթուր Սողոմոնյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11:05, երեքշաբթի, 21 փետրվարի, 2017 թ.
«Սասնա ծուռ» Արթուր Սողոմոնյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

«Սասնա ծռեր» խմբավորման ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել, որում նշվում է, որ Սասնա Ծուռ Արթուր Սողոմոնյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է.


     «Հաղորդում ենք, որ Սասնա Ծուռ Արթուր Սողոմոնյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է Նուբարաշեն ՔԿՀ-ում: Նրան է այցելել փաստաբանը և այս պահին գտնվում է այնտեղ: Տեղեկացնենք նաև, որ Արթուր Սողմոնյանը տառապում է ֆուրոնկուլյոզ հիվանդությամբ, և բազմաթիվ դիմումները անարձագանք են մնացել ՔԿՀ-ի ղեկավարության կողմից: Նա չի ստացել պատշաճ բուժօգնություն: Լրացուցիչ տեղեկություններ ստանալուն պես Արթուր Սողոմոնյանի առողջական վիճակի մասին կհաղորդենք»:
     Նշվում է, որ Ա. Սողոմոնյանի ողջ մարմինը պատված է թարախային բշտերով և ունի սարսափելի գլխացավեր: Արդեն թարախաբշտերը պայթում են և թարախ ու արյուն է ծորում վերքերից: Այդ հիվանդությունը հղի է վտանգով և առաջին հերթին՝ արյան վարակմամբ: Հիշեցնենք, որ Արթուրի փաստաբանի բազմաթիվ դիմումները մնացել են անարձագանք ՔԿՀ-ի ղեկավարության կողմից և նա չի ստացել պատշաճ բուժօգնություն»:

2368 | 0
Facebook