Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մելբուռնում ինքնաթիռը բախվել է առևտրի կենտրոնին. 5 մարդ զոհվել է

11:00, երեքշաբթի, 21 փետրվարի, 2017 թ.
Մելբուռնում ինքնաթիռը բախվել է առևտրի կենտրոնին. 5 մարդ զոհվել է

Ավստրալիայի Մելբուռն քաղաքի մերձակայքում թեթև շարժիչով ինքնաթիռը բախվել է առևտրի կենտրոնին: Պատահարի հետևանքով, ինչպես փոխանցում է Reuters-ը, մահացել են օդանավում գտնվող բոլոր 5 մարդիկ:
     Հաղորդվում է, որ օդ բարձրանալուց հետո ինքնաթիռի շարժիչի հետ կապված խնդիրներ են առաջացել ու այն բախվել է մոտակա առևտրի կենտրոնի տանիքին: Ինքնաթիռում գտնվող մարդկանցից բացի այլ զոհեր չկան:
     Ականատեսների հաղորդմամբ`շենքին բախվելուց հետո ինքնաթիռը պայթել է:

8950 | 0
Facebook