Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախի սահմանադրական փոփոխություններին կողմ է քվեարկել մասնակիցների 87.6%–ը

10:30, երեքշաբթի, 21 փետրվարի, 2017 թ.
Արցախի սահմանադրական փոփոխություններին կողմ է քվեարկել մասնակիցների 87.6%–ը
     Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Արցախի սահմանադրական հանրաքվեի քվեարկության արդյունքները՝ ժամը 03։00-ի դրությամբ։
     Ըստ Արցախի Հանրապետության ԿԸՀ հրապարակած արդյունքների՝ 103 հազար 793 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 79 հազար 428 քաղաքացի, որը կազմում է ընդհանուր թվի 76,44 %:
    
Կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը կազմել է 69 հազար 540 կամ ընդհանուր քվեարկածների 87,6 %-ը, դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը կազմել է 7 հազար 686 կամ ընդհանուր քվեարկածների 9,7 %-ը, անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 2202 կամ ընդհանուր քվեարկածների 2,8 %-ը:
Երևանում գտնվող ընտրատեղամասում` ընտրելու իրավունք ունեցած 869 ընտրողներից դեմ է քվեարկել 81-ը:
Արցախի սահմանադրական փոփոխություններին կողմ է քվեարկել մասնակիցների 87.6%–ը
Արցախի սահմանադրական փոփոխություններին կողմ է քվեարկել մասնակիցների 87.6%–ը
1997 | 0
Facebook