Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայ բռնցքամարտիկներն արդեն Սոֆիայում են

23:10, երկուշաբթի, 20 փետրվարի, 2017 թ.
Հայ բռնցքամարտիկներն արդեն Սոֆիայում են
     Փետրվարի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կմեկնարկի բռնցքամարտի Ստրանջայի միջազգային հեղինակավոր մրցաշարը: Հայաստանի հավաքականն այս կարևոր ստուգատեսին մասնակցելու է 9 մարզիկով: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն այսօր ժամանել է մրցավայր: Մրցաշարի վիճակահանությունն ու կշռման արարողությունը տեղի կունենան վաղն առավոտյան:
     Հիշեցնենք, որ հայ բռնցքամարտիկները Սոֆիա են մեկնել հավաքականի 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի, և մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ:
2105 | 0
Facebook