Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԼՂ Սահմանադրության հանրաքվեին մասնակցել է ընտրողների 75.91 տոկոսը

22:35, երկուշաբթի, 20 փետրվարի, 2017 թ.
ԼՂ Սահմանադրության հանրաքվեին մասնակցել է ընտրողների 75.91 տոկոսը
     ՂՀ սահմանադրական հանրաքվեին 104 566 ընտրողից մասնակցել է 79 380 քաղաքացի կամ ընտրողների ընդհանուր թվի 75.91 տոկոսը։ Այս մասին ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի մամուլի կենտրոնում ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԼՂՀ ՀԿՀ փոխնախագահ Եղիշե Արզումանյանը: Հիշեցնենք, որ այսօր Լեռնային Ղարաբաղում անցկացվում է սահմանադրական հանրաքվե: Նախնական տվյալների համաձայն՝ քվեարկողների թիվը կազմում է ավելի քան 102 հազար: Փետրվարի 20-ին` ժամը 08:00-ին, բացվել են հանրաքվեի բոլոր 280 տեղամասերը, այդ թվում՝ Երևանում Ղարաբաղի ներկայացուցչության շենքում: Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են անցում կառավարման նախագահական համակարգին։ Գործող սահմանադրությամբ, որն ընդունվել է 2006 թվականին, ԼՂՀ-ում կառավարման կիսանախագահական համակարգ է։
ԼՂ Սահմանադրության հանրաքվեին մասնակցել է ընտրողների 75.91 տոկոսը
ԼՂ Սահմանադրության հանրաքվեին մասնակցել է ընտրողների 75.91 տոկոսը
2325 | 0
Facebook