Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Որևէ դաշինքում տեղ զբաղեցնելու համար պետք է ունենաս փող և հարաբերություններ` հանցավոր իշխանության հետ». Գագիկ Սարուխանյան

12:10, երեքշաբթի, 21 փետրվարի, 2017 թ.
«Որևէ դաշինքում տեղ զբաղեցնելու համար պետք է ունենաս փող և հարաբերություններ` հանցավոր իշխանության հետ». Գագիկ Սարուխանյան

«91 թվից սկսած, երբ այս իշխանությունների օրոք ստացանք անկախություն, հնարավոր է` ստվերում մշտապես գործել են օտար գործակալները, ովքեր Հայաստանում ստեղծեցին մի այնպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ, որտեղ առաջնայինը փողն է և կապ չունի, թե ինչ եղանակով է այն ձեռք բերվել: Մինչ օրս ոչ մի իշխանավոր չի պատժվել, եթե անգամ պատժվել էլ է, ապա միայն նրա համար, որ ինքն իշխանական ուղուց մի փոքր շեղվել է, անձամբ դեմ է գնացել իրենց, ոչ թե ժողովրդին: Այսօր ստեղծվել է մի այդպիսի իրավիճակ և ստացվել է փակ մի շղթա, որտեղ մեծ նշանակություն ունի ֆինանսական հնարավորությունը»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում` խոսելով ներկա իշխանության գործունեության, առաջիկա խորհրդարանական ընտրությունների, ձևավորված դաշինքների մասին, որտեղ «որոշողը միայն փողն է», կարծիք հայտնեց ազատամարտիկ և ԱԻՄ անդամ Գագիկ Սարուխանյանը:

Նրա խոսքով, եթե չունես լուրջ գումար, նույնիսկ չես կարող որևէ դաշինքում համապատասխան տեղ զբաղեցնել, ներկայացնել քո ծրագրերը, առաջարկություններով հանդես գալ և այլն: «Որպեսզի դու ունենաս այդ հնարավորությունները, պետք է ինչ-որ ձևով հարաբերություններ ունենաս հանցավոր իշխանության հետ, իսկ եթե դու այս հանցավորների կողմից թույլտվություն ես ստանում` սնման աղբյուր ունենալու, ստացվում է` չես պաշտպանելու ժողովրդի շահերը, այլ` իշխանության շահերը: Հակառակ դեպքում, քեզ այդ աղբյուրից կկտրեն, ինչն էլ հանգեցնելու է փակ շղթայի»,- մեկնաբանեց Սարուխանյանը` հավելելով, որ Հայաստանում, մինչև ընտրությունները, հնարավոր է ստեղծվեն ֆորսմաժորային իրավիճակներ:

2933 | 2
Facebook