Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավթարդյունահանման ծավալներով Ռուսաստանը շրջանցել է Սաուդյան Արաբիային` դառնալով համաշխարհային առաջատար

18:05, երկուշաբթի, 20 փետրվարի, 2017 թ.
Նավթարդյունահանման ծավալներով Ռուսաստանը շրջանցել է Սաուդյան Արաբիային` դառնալով համաշխարհային առաջատար

Նախորդ տարվա դեկտեմբերին Ռուսաստանն առաջ է անցել Սաուդյան Արաբիայից` նավթարդյունահանման ծավալներով դառնալով համաշխարհային առաջատար երկիր: Նախորդ տարվա դեկտեմբերին Ռուսաստանն արդյունահանել է 10.49 միլիոն բարել նավթ` արդյունահանման ընդհանուր ծավալները նոյեմբերի համեմատ` կրճատելով 29 հազար բարելով: Միևնույն ժամանակահատվածում Սաուդյան Արաբիայում արդյունահանվել է 10.46 միլիոն բարել սև ոսկի, նախկին 10.72 միլիոն բարելի փոխարեն:
     Նավթի արդյունահանման ծավալներով 3-րդ հորիզոնականում է Միացյալ Նահանգները` 8.8 միլիոն բարել:
     Նշենք, որ ևʹ Ռուսաստանը, ևʹ Սաուդյան Արաբիան 2016թ. վերջին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` կրճատում են սև ոսկու արդյունահանման ծավալները` շուկան կայունացնելու նպատակով:

11917 | 0
Facebook