Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հարավային Սուդանում սով է տիրում. ՄԱԿ

16:40, երկուշաբթի, 20 փետրվարի, 2017 թ.
Հարավային Սուդանում սով է տիրում. ՄԱԿ

Միացյալ ազգերի կազմակերպությունը վերջին 6 տարվա ընթացքում առաջին անգամ ահազանգում է, որ Հարավային Սուդանի մի քանի շրջաններում զանգվածային սով է տիրում: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տվյալներով, եթե երկիրը անհրաժեշտ քանակությամբ մարդասիրական օգնություն չստանա, ապա առաջիկայում ավելի քան 100 հազար մարդ սովամահ կլինի:
     Հարավային Սուդանում սովյալների թիվը շուրջ 1 միլիոն է, նրանցից 250 հազարը, ՅՈՒՆԻՍԵՖԻ տվյալներով, երեխաներ են: Երկրի բնակչության 40%-ը` 4.9 միլիոն մարդ, թերսնված վիճակում է:

9066 | 0
Facebook