Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Անհամբեր ենք, որպեսզի ավարտուն տեսնենք մեր նոր շենքը». Ժիրայր Դադասյան

16:35, երկուշաբթի, 20 փետրվարի, 2017 թ.
«Անհամբեր ենք, որպեսզի ավարտուն տեսնենք մեր նոր շենքը». Ժիրայր Դադասյան

Ինչպես անդրադարձել էինք, Մնջախաղի պետական թատրոնը հիմնադրման օրվանից 43 տարի անց վերջապես շենք ունեցավ:
     «Այս օրվան տասնամյակներ ենք սպասել: Այն իրականություն դարձավ, և մենք արդեն անհամբեր ենք, որպեսզի ավարտուն տեսքով տեսնենք մեր նոր շենքը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն` անդրադառնալով սեփական տարածքի արդեն լուծված խնդրին:
     Խոսելով առաջիկա ծրագրերից, ռեժիսորը նշեց, որ պլանավորել են, որ մինչև ամառ կավարտվեն նախագծման աշխատանքները, իսկ ամռան ընթացքում կսկսվեն և կավարտվեն վերանորոգման աշխատանքները:
     «Սա միայն թատրոնի համար նախատեսված տարածք չի լինելու: Բացի թատրոնը, կան շատ խմբեր և անհատ երիտասարդներ, ովքեր ունեն ցանկություն, բայց չկա հնարավորություն զբաղվելու իրենց սիրելի աշխատանքով»,- ասաց Ժիրայր Դադասյանը: Նրա խոսքով` նոր կառուցվող բեմը հնարավորություն կտա երիտասարդ ստեղծագործողներին ինքնաարտահայտվելու: Ժիրայր Դադասյանը նաև նշեց, որ թատրոնի ապագա դահլիճը նախատեսված կլինի մինչև 150 հանդիսատեսի համար, որտեղ բացի ներկայացումներից, կկազմակերպվեն նաև համերգային միջոցառումներ, ցուցահանդեսներ:
     «Այն միջավայրը, որ կստեղծվի այնտեղ, կդառնա մեր քաղաքի փոքրիկ, գողտրիկ անկյուններից մեկը»,- հավաստիացրեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

2106 | 0
Facebook