Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լավրովը` Ղրիմը վարձակալելու առաջարկի մասին

15:40, երկուշաբթի, 20 փետրվարի, 2017 թ.
Լավրովը` Ղրիմը վարձակալելու առաջարկի մասին

Ինչպես հայտնի է, New York Times պարբերականը հոդված էր հրապարակել, որում նշվում էր, թե Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Անդրեյ Արտեմենկոն փաստաթուղթ էր ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին օգնական Մայքլ Ֆլինին: Ըստ աղբյուրի` այդ փաստաթուղթը վերջինին հանձնել են Թրամփի փաստաբան Մայքլ Քոենը և գործընկեր Ֆելիքս Սեթերը:
     Արտեմենկոն առաջարկել է Ուկրաինայի արևելքից դուրս բերել ռուսական զորքերը և Ղրիմը վարձակալությամբ հանձնել Ռուսաստանին:
     Մեկնաբանելով այս առաջարկը` ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է. «Մենք մեզնից վարձակալել չենք կարող. այլ բան ավելացնել չեմ կարող»:

6377 | 1
Facebook