Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Արևմուտքը պետք է շտկի Լիբիայում գործած իր սխալները». Քադաֆիի եղբայր

14:50, երկուշաբթի, 20 փետրվարի, 2017 թ.
«Արևմուտքը պետք է շտկի Լիբիայում գործած իր սխալները». Քադաֆիի եղբայր

Արևմուտքը, Լիբիայում ներքին ռազմական բախումներ հրարհրելով, մահվան, ավերածությունների ու ստորացումների ենթարկելուց հետո պետքը է շտկի իր սխալները: РИА Новиости-ի հետ հարցազրույցում նման հայտարարություն է արել Լիբիայի սպանված առաջնորդ Մուամար Քադաֆիի եղբայր, «Լիբիայի ազգային պայքարի ճակատ» կազմակերպության ղեկավար Ահմեդ Քադաֆ ադ Դամը:
     Նա նշել է, որ իրենց սխալն ընդունել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերով հանձնաժողովը, Իտալիայի նախկին վարչապետ Սիլիվիո Բեռլուսկոնին: «Մենք պահանջում ենք, որ նրանք, ովքեր սխալ են գործել, ներողություն խնդրեն և ուղղեն սխալները»,- հայտարարել է Քադաֆ ադ Դամը:
     Լիբիական ճգնաժամի պատասխանատվությունը Քադաֆիի եղբայր դրել է ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի Աանվտանգության խորհրդի վրա: «Անշուշտ, Լիբիայում իրավախախտուների, հսկայական ավերածությունների, ենթակառուցվածքների ոչնչացման, սպանությունների, երկրի բնակչության մեկ երրորդի հարկադիր տեղահանման, բանտերում փակված 10 հազարավոր մարդկանց, վիրավորների, հափշտակված միլիարդների, հնագույն հուշարձանների, ոսկու, ուրանի, և որ ամենակարևորն է, մարդկային արժանապատվության ոտնահարման համար իրենք են մեղավոր»,- նշել է լրատվականի զրուցակիցը:

Նա նաև հայտարարել է, որ Արևմուտքը չի ցանկանում լիբիական ճգնաժամի հանգուցալուծում:

4306 | 0
Facebook