Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Զուգագուլպա կրելու 10 կանոն

00:05, երեքշաբթի, 21 փետրվարի, 2017 թ.
Զուգագուլպա կրելու 10 կանոն

Զուգագուլպաները գեղեցկացնում ու ավելի սլացիկ են դարձնում կնոջ ոտքերը, և դրանց ճիշտ ընտրությունից շատ բան է կախված։ Ներկայացնում ենք 10 կանոն, որ անհրաժեշտ է ցանկացած կնոջ ճիշտ ընտրություն կատարելու համար։

· Մուգ տոնայնությամբ զուգագուլպաները տեսողականորեն երկարացնում, իսկ սպիտակերը` կարճացնում են ոտքերը։

· Էժանագին, անորակ զուգագուլպաներն օղակաձև կարեր ունեն, որ ընդգծվում են հագուստի տակից։ Ընտրեք հարթ կամ առանց կարերի զուգագուլպաներ։

· Բարակ, սև, ետևից երկայնական կար ունեցող զուգագուլպաները «քմահաճ» են, դրանք սազում են միայն իդելական ուղիղ ու սլացիկ ոտքեր ունեցող կանանց։

· Բաց կոշիկներ (բոկոտիներ) կրելիս զուգագուլպա հագնել չի կարելի։

· Նախշազարդ զուգագուլպաները ավելի գեղեցիկ են բարձրակրունկ կոշիկներով։

· Սրունքների վրա նախշեր ունեցող զուգագուլպաները տեսողականորեն լայնացնում են սրունքը։

· Անփայլ, հաստ զուգագուլպաները խիստ տեսք են տալիս կնոջը։ Դրանք չեն սազում երիտասարդ աղջիկներին։

· Զուգագուլպաները մինչև 30% «լայկրա» են պարունակում, եթե տուփի վրա ավելի մեծ թիվ է գրված, ապա դա կեղծիք է։

· Ֆիրմային սև զուգագուլպաների տարբերակիչ հատկանիշը յուրահատուկ հոտն է։

· Զուգագուլպաները գերադասելի է լվանալ ձեռքով, ջրի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 30 աստիճանը։

10710 | 0
Facebook