Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Եղունգներն ախտորոշում են հիվանդությունը

02:10, երեքշաբթի, 21 փետրվարի, 2017 թ.
Եղունգներն ախտորոշում են հիվանդությունը
     Գեղեցիկ, առողջ եղունգները վկայում են, որ օրգանիզմն էլ առողջ է, իսկ նրանց կրած չնչին փոփոխությունները հուշում են, որ մեր օրգանիզմում ինչ-որ բան այն չէ։ Եղունգների հիմնական հիվադություններն են` փխրունությունը, շերտավորվելը, տարօրինակ հետքերի առկայությունը։ Առողջ եղունգը հարթ է, ողորկ, վարդագույն, փայլուն երանգավորմամբ։ Եղունգը շաբաթական 0.5-1 մմ է աճում ու ամբողջովին փոփոխվում է 3-6 ամսա ընթացքում։ Կնոջ եղունգներն աճում են ավելի արագ, քան տղամարդունն, աշխատող ձեռքի եղունգներն ավելի արագ են աճում, իսկ ձմռանը դրանց աճը դանդաղում է։ Հին տիբեթական բժշկությունը մարդու ամեն մատը առանձին օրգանի հետ է կապել. բութ մատն` ուղեղի ու գանգի, ցուցամատը` թոքերի, միջնամատը` բարակ աղիների, մատնեմատը` երիկամների, իսկ ճկույթը` սրտի հետ։
     • Եղունգների դանդաղ աճը վահանաձև գեղձի հիվանդություններ ունենալու նշան է։
     • Եղունգների վրա երկայնական բծերը վկայում են մարսողական համակարգի խաթարման մասին։
     • Լայնական բծերը սնուցման խանգարման կամ անուշադրության մատնված հիվանդության ախտանիշ են։
     • Երբ եղունգը գոգավոր է (կարող է ջրի կաթիլ մնալ այնտեղ), հնարավոր է, որ օրգանիզմում երկաթի պակաս կա։
     • Եթե եղունգներին սպիտակ բծեր կան, ապա օրգանիզմում ցինկի կամ կալցիումի պակաս կա։
     • Եղունգների գունատությունը սակավարյունության, կարմիր երանգ ունենալն` արյան կարմիր բշտիկների ավելցուկի, իսկ դեղնավուն եղունգները` երիկամների թուլության կամ դեղնախտի նշան են։ Կապտավուն եղունգները սրտի կամ թոքերի հիվանդության, կանաչավունը` մարսողության խաթարման, իսկ անգույն եղունգները սթրեսի կամ ալերգիայի, նաև` մրսածության ցուցիչ են։
     • Եթե եղունգների հիմնամասը կապտագույն է, ուրեմն պետք է ուշադրություն դարձնել երիկամների առողջության վրա։ Կարմիր հիմնամասը սրտային անբավարարության նշան է։
     • Եղունգների շերտավորվածությունը` օնիխորեկսիսը, մկնատամի, պսորիազի, էկզեմայի, օջախային ճաղատության ախտանիշ է։
9521 | 0
Facebook