Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Այս սպիտակ թույնը մենք ուտում ենք ամեն օր. դա ոչ շաքարն է, ոչ աղը

13:10, երկուշաբթի, 20 փետրվարի, 2017 թ.
Այս սպիտակ թույնը մենք ուտում ենք ամեն օր. դա ոչ շաքարն է, ոչ աղը

Ամենավտանգավոր նյութերից մեկը, որ մենք ամեն օր առանց կասկածանքի ուտում ենք, նատրիումի գլյուտամատ Е621-ն է: Սա հավելանյութ է, որը հանդիպում է գրեթե բոլոր` ոչ տնային պայմաններում արտադրված սննդի մեջ: Այն համի ուժեղացուցիչ է, որից դժվար թե կարողանա հրաժարվել որևէ ռեստորան կամ սննդի այլ կետ:

Այս հավելանյութն արտադրում են սպիտակ փոշու տեսքով, որը շատ նման է աղի կամ շաքարավազի: Կարող է լինել նաև հեղուկ վիճակում: Դրա կիրառումը հանգեցնում է ախորժակի մեծացման, շատակերության ու ճարպակալման:

Այն ուղեղի բջիջները գրգռում է նույն կերպ, ինչ-որ թմրամիջոցներն, արագորեն ներծծվում է արյան մեջ` փոփոխություններ առաջացնելով համի համար պատասխանատու գեների մեջ: Դա է պատճառը, որ շատ մարդիկ դառնում են չիպսերի, կոնֆետների, պատրաստի սննդի մոլի սիրահարներ:

Նատրիումի գլյուտամատ Е621-ը կիրառվում է բոլոր նրբերշիկների, հոթ-դոգների, չիպսերի, պատրաստի ապուրների, գարեջրի ու շատ այլ սննդամթերքների արտադրության մեջ: Այնինչ դրա օրական թույլատրելի չափաբաժինը մեծահասակների համար 1,5 գրամ է , երեխաների համար` կես գրամից էլ քիչ: Փաստ է, որ ամեն տարի աշխարհում օգտագործվում է 200 հազար տոննա նատրիումի գլյուտամատ Е621:

Այս հավելանյութի գերդոզավորման ընդհանուր ախտանիշներն են գլխապտույտները, միգրենը, տեսողության խանգարումը, հորմոնալ անհավասարակշռությունը, սրտխառնոցը, թուլությունը, ցավը կրծքի և այլ շրջաններում և այլն: Գերդոզավորումը հայնի է նաև որպես «չինական ռեստորանի համախտանիշ»:

Նատրիումի գլյուտամատ Е621-ը հայտնաբերվել է Ճապոնիայում 1907 թվականին Իկեդ Կիկունաեի կողմից, ով նկատել է, որ այն լավացնում է սննդի, հատկապես` պահածոների ու սառեցված ուտելիքների համը:

Լաբորատոր փորձարկումները ցույց են տվել, որ նատրիումի գլյուտամատ Е621-ով կերակրվող մկները ժամանակի ընթացքում կորցրել են տեսողությունը:

51303 | 0
Facebook