Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

««Հանրապետականներից» մեկը մոտեցել է քաղաքացուն և ասել, որ եթե իրենց օգտին քվեարկեն, հեռախոս կստանան». Հրանտ Բագրատյան

13:15, երկուշաբթի, 20 փետրվարի, 2017 թ.
««Հանրապետականներից» մեկը մոտեցել է քաղաքացուն և ասել, որ եթե իրենց օգտին քվեարկեն, հեռախոս կստանան». Հրանտ Բագրատյան

«Մարդիկ այլ ճար չունեն, և պետք է մեզ` «Ազատ դեմոկրատներին» ընտրեն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Հրանտ Բագրատյանը: Այն հարցին, թե իրենց մրցակից ո՞ր քաղաքական ուժին է տեսնում, պատասխանել է. «Մենք ոչ մեկի համար դատավոր չենք. մարդիկ հայտարարում են, թե ընդդիմություն են, ուրեմն, ընդդիմություն են: Թույլ թվեք չմեկնաբանել` ովքեր են ընդդիմություն: Միայն մի բան հստակ է` ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն, բնականաբար, ընդդիմություն չեն: Ես առաջադրվել եմ Կենտրոնում, որտեղ ինձ միակ մրցակից տեսնում եմ հանրապետական Հակոբ Բեգլարյանին»: Անդրադառնալով` ընտրություններից առաջ ընտրակաշառք բաժանելու դեպքերին, ասել է. «Ուզում եմ «հանրապետականներին» զգուշացնել, որ մենք ունենք բազմթիվ փաստեր, որ իրենք կաշառք են բաժանում: Օրինակ, նրանցից մեկը մոտեցել է քաղաքացուն և ասել, որ եթե իրենց օգտին քվեարկեն, հեռախոս կստանան: Երկրորդ ահազանգը, որ ունենք, այն է, որ քաղաքացիներին վերագրանցում են: Երբ փաստը տեղի ունենա, մենք նրանց կպատժենք: Ես Քրիստոսը չեմ, այ ձեր ցավը տանեմ, ժողովուրդը պետք է կաշառք չվերցնի, որպեսզի էս երկիրը չկորչի»:

3176 | 7
Facebook