Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչու է Իրանը ձգտում է Մերձավոր Արևելքում Ռուսաստանի հետ ստեղծել ռազմավարական դաշինք». Կարեն Վերանյան

14:10, երկուշաբթի, 20 փետրվարի, 2017 թ.
«Ինչու է Իրանը ձգտում է Մերձավոր Արևելքում Ռուսաստանի հետ ստեղծել ռազմավարական դաշինք». Կարեն Վերանյան
     Իրանի մեջլիսի (պառլամենտ) նախագահ Ալի Լարիջանին օրերս հանդես եկավ հայտարարությամբ առ այն, որ Իրանը ձգտում է Մերձավոր Արևելքում Ռուսաստանի հետ ստեղծել ռազմավարական դաշինք։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից հնչեցված հայտարարությունը կարելի է դիտարկել միջազգային ու մերձավորարևելյան տարածաշրջանային զարգացումների համատեքստում։ Նախ՝ հայտարարությունն ինքնին ուշագրավ է այն առումով, որ հնչում է սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում Ռուսաստանի ու Թուրքիայի միջև նկատելի որոշակի հակասությունների ներքո։ Ասել է թե, այս հայտարարությամբ Իրանը փորձում է սիրիական ուղղությամբ Ռուսաստանի հետ համատեղ ռազմական գործողությունների կոորդինացման հարցի շուրջ ձեռքբերված պայմանավորվածություններից դուրս թողել Թուրքիային՝ նվազեցնելով մերձավորարևելյան զարգացումներում Անկարայի դերակատարումը։ Երկրորդ՝ հայտարարությունը պայմանավորված էր վերջերս Վաշինգտոնում կայացած Թրամփ-Նեթանյահու հանդիպմամբ ու դրա հնարավոր ազդեցությամբ Իրանի միջազգային հեղինակության պահպանման վրա։ Ալի Լարիջանիի՝ Մոսկվայի հետ ռազմավարական առանցք ձևավորելու մասին հայտարարությունը ուղղված էր Մերձավոր Արևելքում Իսրայել-Իրան դիմակայությունում ազդեցությունների հավասարակշռմանը։ Երրորդ՝ Թրամփի վարչակազմի մերձավորարևելյան քաղաքականությունում դրսևորվող դիրքորոշման դեռևս անորոշությունը ստիպում է Թեհրանին երկրում մայիսին նախատեսվող նախագահական ընտրությունների նախաշեմին Ռուսաստանից ստանալ անվտանգության որոշակի երաշխիքներ։
2400 | 0
Facebook