Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կամչատկայում ավտոբուսը 1.5 կմ քարշ է տվել կնոջը. մի քանի օր անց նա մահացել է

12:22, երկուշաբթի, 20 փետրվարի, 2017 թ.
Կամչատկայում ավտոբուսը 1.5 կմ քարշ է տվել կնոջը. մի քանի օր անց նա մահացել է

Կամչատկայի Պետրոպավլովսկ քաղաքում երթուղային ավտոբուսը մոտ 1.5 կմ քարշ է տվել կնոջը: Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 14-ին:
     Քննչական մարմինների հաղորդագորթյան մեջ նշվում է, որ ավտոբուսի 58-ամյա վարորդն առանց ստուգելու` արդյոք բոլոր ուղևորներն իջել են ավտոբուսից, բաց դռներով առաջ է սլացել: Այդ ժամանակ մեքենայի սրահից 52-ամյա կին է վայր ընկել, այդ պահին դռները փակվել են, ու կնոջ ոտքը մնացել է դռների արանքում, իսկ ավտոբուսը շարունակել է երթևեկությունը` քարշ տալով կնոջը:
     Տուժածին հոսպիտալացրել են, սակայն փետրվարի 17-ին նա մահացել է:
     Ճանապարհային տեսագրման սարքերն ամրագրել են կնոջը քարշ տալու պահը:

Կամչատկայում ավտոբուսը 1.5 կմ քարշ է տվել կնոջը. մի քանի օր անց նա մահացել է
5778 | 0
Facebook