Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփի նախկին օգնականը մինչ պաշտոնանկությունը ՌԴ հանդեպ պատժամիջոցները չեղարկելու մասին փաստաթուղթ է ստացել

11:55, երկուշաբթի, 20 փետրվարի, 2017 թ.
Թրամփի նախկին օգնականը մինչ պաշտոնանկությունը ՌԴ հանդեպ պատժամիջոցները չեղարկելու մասին փաստաթուղթ է ստացել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին օգնական Մայքլ Ֆլինն իր պաշտոնանկությունից 1 շաբաթ առաջ Կիևի և Մոսկվայի միջև հարաբերությունների կարգավորման և ՌԴ հանդեպ պատժամիջոցների չեղարկման առաջարկ է ստացել: Այս մասին հայտնում է New York Times-ը:
     Փաստաթուղթը Ֆլինի գրասենյակ են ներկայացրել Թրամփի փաստաբան Մայքլ Քոենը և նախագահի բիզնես գործընկեր Ֆելիքս Սեթերը: Փաստաթղթի հեղինակն է եղել Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Անդրեյ Արտեմենկոն:

Արտեմենկոյի ներկայացրած առաջարկների թվում են եղել Ուկրաինայի արևելքից ռուսական զորքերի դուրսբերումը, Ուկրաինայում հանրաքվեի անցկացումը, որով Ղրիմը 50-100 տարով վարձակալության կհանձնվի Ռուսաստանին: Փաստաթղթում Արտեմենկոն նշել է, որ երկրի նախագահ Պետրո Պորոշենկոյի մասնակցությաբ կոռուպցիոն գործունեության մասին ապացույցներ ունի:
     Հայտնի չէ, թե ինչպես է Սպիտակ տունն արձագանքել ուկրաինացի պատգամավորի առաջարկին: Նշվում է, սակայն, թե Արտեմենկոն վստահ է` Թրամփը կցանկանա և կարող է աջակցել իր ծրագրին: Նա նաև պնդում է, թե իր առաջարկներին արդեն հավանություն են տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բարձրաստիճան օգնականները:

7438 | 0
Facebook