Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Ինչպես են պատրաստում կարամելե ձեռնափայտ-ձողիկները

19:10, երկուշաբթի, 20 փետրվարի, 2017 թ.
Ինչպես են պատրաստում կարամելե ձեռնափայտ-ձողիկները

Եվրոպայում և ԱՄՆ-ում կարամելից պատրաստված ձողիկը` ձեռնափայտի տեսքով, համարվում է տոների և հատկապես Սուրբ ծննդի ավանդական քաղցրեղեններից մեկը: Դասական կարամելե ձեռնափայտը եղել է սպիտակ գույնի` կարմիր գծերով, և ունեցել է դարչինի կամ անանուխի համ: Այժմ այն պատրաստում են բազմաթիվ այլ համերով ու գույներով:
     Այս քաղցրեղենի ամենավաղ տարբերակները եղել են շաքարի սպիտակ ձողիկներ, սակայն 18-րդ դարում դրանք ձեռք են բերել ձեռնափայտի տեսք ու տարածվել ամբողջ Եվրոպայում:
     Դրանք պատրաստել են հրուշակագործներն, ամբողջ աշխատանքն իրականացվել է ձեռքով ու պահանջել մեծ վարպետություն: Սակայն հիմա այս քաղցրեղենի պատրաստման աշխատանքը հիմնականում ավտոմատացված է:

Ինչպես են պատրաստում կարամելե ձեռնափայտ-ձողիկները
8035 | 0
Facebook